Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, ապաքինվել է 40 պացիենտ
Աջարիայի տարածաշրջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, ապաքինվել է 40 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, տարածաշրջանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 35 016 մարդ:
Բացի այդ, Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, հիվանդանոցներից դուրս է գրվել 23 պացիենտ: Գերատեսչության հաղորդմամբ, բուժման փուլում գտնվող հիվանդներից չորսի վիճակը ծանր է:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, տարածաշրջանի կլինիկաներում բուժվում է 164 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 121 մարդ, իսկ առցանց կլինիկայում դիտարկման տակ է 147 մարդ: