Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք:
Տարածաշրջանում բուժվել է 65 վարակված, որով կորոնավիրուսից ապաքինված մարդկանց թիվը հասել է 34 460-ի:
Հիվանդանոցից դուրս է գրվել 15 պացիենտ: Մեկ հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Աջարիայում 211 հիվանդ բուժվում է կլինիկաներում, 121-ը` կովիդ հյուրանոցներում, իսկ 317-ը դիտարկման տակ է` առցանց կլինիկայում: