Աջարիայում նկատվել է վարակման դեպքերի աճ: Արձանագրվել է վարակման 286 նոր դեպք: Ապաքինվել է 154 անձ:
Բացի այդ, Աջարիայում մահացել է երկու հիվանդ, 87-ամյա կին և 55-ամյա տղամարդ:
Ներկայումս տարածաշրջանի 9 կովիդ կլինիկաներում բուժվում է 545 վարակված, որից 53-ը վերակենդանացման բաժնում են: Կովիդ հյուրանոցներում գտնվում է 765 պացիենտ, մինչև 1000 վարակված բուժվում է տանը:
Կլինիկաներում կա 63 ազատ տեղ: