Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Տեղեկատվությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, ապաքինվել է վեց պացիենտ, և մինչ այսօր ապաքինված անձանց թիվը կազմել է 35 866:
Բացի այդ, կլինիկաներից դուրս է գրվել երեք պացիենտ: Երեք պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Տարածաշրջանի կլինիկաներում բուժում է ստանում 100 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում գտնվում է՝ 26 մարդ, առցանց-կլինիկայում դիտարկման տակ է՝ 71 վարակված: