Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, այսօր տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք:
Գերատեսչության հաղորդմամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 72 պացիենտ: Ընդհանուր առմամբ Աջարիայում «կովիդ 19»-ից ապաքինվել է 34 395 պացիենտ: Այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 15 պացիենտ: Ծայրահեղ ծանր վիճակում է մեկ հիվանդ, որը միացված է արհեստական շնչառության սարքին:
Տարածաշրջանի մասշտաբով, կլինիկաներում բուժվում է՝ 219 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում – 153, առցանց կլինիկաներում դիտարկման տակ է ՝ 345 վարակված: