Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, ապաքինվել է 174 պացիենտ, մահացել է երեք մարդ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, ապաքինվել է 174 պացիենտ, մահացել է երեք մարդ:
Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն, Նոնա Էփաձեի տեղեկությամբ, այս պահին Աջարիայում գործող կովիդ կլինիկաներում բուժվում է 521 հիվանդ, այստեղից 52-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ ավելի քան 1000 մարդ բուժվում է տանը:
Այս պահին կլինիկաներում ազատ է 82 տեղ: