Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ
Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ:
Տվյալները հրապարակում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Նրանց փոխանցմամբ, կլինիկաներից դուրս է գրվել 10 պացիենտ:
Աջարիայի տարածաշրջանում բուժման փուլում գտնվող պացիենտներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Տարածաշրջանի կլինիկաներում բուժում է ստանում 94 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում գտնվում է՝ 25 մարդ, առցանց-կլինիկայում դիտարկման տակ է՝ 69 վարակված: