Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, ապաքինվել է 33 պացիենտ
Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, ապաքինվել է 33 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկայից դուրս է գրվել ապաքինված վեց պացիենտ:
Տարածարջանում 5 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:
Աջարիայի կլինիկաներում բուժում է ստանում 112 կորոնավարակակիր, կովիդ-հյուրանոցում՝ 54, առցանց-կլինիկայում՝ 126: