Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, ապաքինվել է 18 պացիենտ: Տեղեկատվությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Աջարիայի տարածաշրջանում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում երեք պացիենտ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում բուժվում է 115 պացիենտ:
Ինչ վերաբերում է կովիդ-հյուրանոցներին, ապա այնտեղ գտնվում է 48 անձ, առցանց կլինիկայի հսկողության տակ է 91 պացիենտ:
Աջարիայում ընդհանուր առմամբ վարակից բուժվել է 35 592 մարդ: