Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 59 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերջին 24 ժամում տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 59 պացիենտ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում ապաքինված անձանց թիվը կազմում է 34 752:
Գերատեսչության հաղորդմամբ, այսօր հիվանդանոցներից դուրս է գրվել 19 պացիենտ: Բացի այդ, բուժման փուլում գտնվող պացիենտներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, կլինիկաներում բուժվում է 209 պացիենտ, կովիդ հյուրանոցներում գտնվում է 94 մարդ, իսկ առցանց կլինիկայում հսկողության տակ է ՝ 226 պացիենտ: