Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, ապաքինվել է 420 պացիենտ
Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք: Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, «կովիդ 19»-ից բուժվել է 420 հիվանդ:
Բացի այդ, նրանց հաղորդմամբ, համավարակի սկզբից ի վեր, տարածաշրջանում ապաքինված մարդկանց թիվը հասել է 28 345-ի:
«Վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկայից դուրս է գրվել 84 մարդ: Ծայրահեղ ծանր վիճակում (միացված է արհեստական շնչառությանսարքին) է գտնվում 38 պացիենտ: Կլինիկայում բուժվում է կորոնավիրուսով վարակված 728 պացիենտ, կովիդ հյուրանոցներում է գտնվում պացիենտ, իսկ տնային պայմաններում, առցանց դիտարկման տակ է 2 315 հիվանդ», – նշված է Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկության մեջ: