Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է Աջարիայի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, ապաքինվել է 11 պացիենտ, մինչ օրս ապաքինվել է 35 916 պացիենտ:
Բացի այդ, կլինիկայից դուրս է գրվել չորս պացիենտ, ծայրահեղ ծանր վիճակում արհեստական շնչառության սարքին է միացված երեք պացիենտ:
Կլինիկաներում բուժում է ստանում 108 պացիենտ, կովիդ-հյուրանոցներում՝ 38-ը, առցանց կլինիկայում՝ 107-ը: