Աջարիայի ծերանոցի բնակիչ կորոնավիրուսի վարակակիր անձանց վիճակն այս պահի դրությամբ բավարար է
Աջարիայի ծերանոցի բնակիչ կորոնավիրուսի վարակակիր անձանց տեղափոխել են Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկա:
Ինչպես հայտարարում է «Բոմոնդի» կլինիկայի մենեջեր Մամիա Ղիփիանին, այս պահի դրությամբ բոլոր վեց վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդանուր, կլինիկայում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում 30 պացիենտ: Նրանցից 12-ը երեխա է, իսկ մեկը՝ հղի կին: