Աջարիայի կովիդկլինիկաներում մնում է 192 վարակված, այստեղից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է
Աջարիայի կովիդկլինիկաներում մնում է 192 վարակված, այստեղից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

Աջարիայի ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը, տարածաշրջանում ստեղծված համավարակաբանական իրավիճակի կապակցությամբ, տարածում է տեղեկատվություն:

Գերատեսչության հաղորդմամբ, վերջին 24 ժամում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք, ապաքինվել է 51 պացիենտ:

Հիվանդանոցներից դուրս է գրվել 12 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, տարածաշրջանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 590 մարդ:

Բացի այդ, երեք հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Աջարիայում 192 հիվանդ բուժվում է կլինիկաներում, 100 պացիենտ գտնվում են կովիդ հյուրանոցներում, իսկ 270-ը դիտարկման տակ է` առցանց կլինիկայում:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, ապաքինվել է 637 պացիենտ: