Աջարիայի հեռուստատեսության հասարակության հետ հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ - հեռարձակողը փակ է և իրականացվում են արձանագրությամբ նախատեսված միջոցառումներ
Աջարիայի հեռուստատեսության հասարակության հետ հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ, Փիրուզ Բոլքվաձեի հայտարարությամբ, այն բանից հետո ինչ հեռարձակողի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, հեռուստատեսությունում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Նրա խոսքով, այս պահին Աջարիայի հեռարձակողը փակ է, և իրականացվում են արձանագրությամբ նախատեսված միջոցառումներ:
«Կորոնավիրուսով վարակման մեկ դեպք արդեն հաստատվել է Աջարիայի հեռարձակողում: Ըստ այդմ, ձեռնարկվել են հատուկ միջոցներ, այսինքն, հեռարձակողը փակ է և իրականացվում են արձանագրությամբ նախատեսված միջոցառումներ: Հեռարձակողում սպասում ենք համավարակաբաններին, որոնք անց են կացնելու հետազոտություններ և ստուգելու են վարակվածի կապերը: Արդյունքներից կախված կլինի, թե ինչպես հեռարձակողը կշարունակի իր աշխատանքը: Վարակվածը լրագրող չէ: Չեմ կարող նշել նրա դիրքը: Հեռարձակողի աշխատակից է: Նրա շփման շրջապատը այնքան էլ մեծ չէ: Նա ինքնակամ անցել է փորձարկում և նրա մոտ հաստատվել է վարակը»,- ասել է Փիրուզ Բոլքվաձեն: