Աջարիայի հանրային հեռարձակողի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Աջարիայի հանրային հեռարձակողի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ինչպես հայտարարում է հեռուստատեսության լրատվական ծառայության ղեկավար, Վախո Խուզմիաշվիլին, թեստը հանձնել են հեռարձակողի գրեթե բոլոր աշխատակիցները, ներառյալ նրանք, ովքեր անմիջական կապ չեն ունեցել վարակված աշխատողի հետ:
Խուզմիաշվիլիի խոսքով, այսօր նշանակված է լրատվական ծառայության ժողովը, որտեղ կորոշվի, երբ կվերականգնի իր աշխատանքը հեռուստատեսությունը, իսկ մինչ այդ եթերում կհեռարձակվի Վրաստանի առաջին ալիքը:
Աջարիայի հանրային հեռարձակողում կորոնավիրուսի մեկ դեպք գրանցվել էր սեպտեմբերի 5-ին: Այս պահին Աջարիայի հեռարձակողը փակ է, և ընթանում են արձանագրությամբ նախատեսված միջոցառումներ: Հեռուստատեսությամբ ցուցադրվում է Վրաստանի առաջին ալիքի եթերը: