Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, Աջարիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 172 պացիենտ
Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, Աջարիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 172 պացիենտ

Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք, ապաքինվել է 172 պացիենտ: Աջարիայում ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է՝ 5 191:

Գերատեսչության տվյալներով, Աջարիայում բուժվում են. Կովիդ կլինիկաներում՝ 640 պացիենտ, 20 անչափահաս, 30 հղի կին, 79-ը հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կա 36 ազատ մահճակալ, 1003 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, նրանցից 82-ը անչափահաս է:

Աջարիայում տանը բուժվում է ավելի քան 1500 մարդ, ովքեր գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Անցած 24 ժամվա ընթացքում մահացել է մեկ մարդ: 69-ամյա տղամարդը բուժվում էր հանրապետական ​​հիվանդանոցում: