Աջարիայի առողջապահության նախարարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Աջարիայի առողջապահության նախարարի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Գերատեսչությունում հաստատում են այդ փաստը և հայտարարում, որ նախարարությունը ղեկավարի ինքնամեկուսացման մեջ գտնվելու ժամանակաշրջանում, կաշխատի սովորական ռեժիմում:

Առողջապահության նախարարության տեղեկությամբ, Նինո Նիժարաձեն բուժվում է տնային պայմաններում և նրա առողջական վիճակը կայուն է: