ԱՀԿ. Կորոնավիրուսը սկիզբ է առել կենդանիներից և այն լաբորատորիայում չեն ստեղծել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո խոսնակ Ֆադելա Չաիբիի հայտարարությամբ, բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ կորոնավիրուսը սկիզբ է առել կենդանիներից և այն լաբորատորիայում չեն ստեղծել:
«Այս պահի դրությամբ անհնար է պարզել կորոնավիրուսի աղբյուրը, սակայն ապացույցները վկայում են այն մասին, որ վարակը կենդանական ծագում ունի և արհեստական կերպով չեն ստեղծել: Հավանաբար, այն բնական կերպով գոյություն ուներ չղջիկներում»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո խոսնակը:
Նրա խոսքով, բոլորը պետք է կենտրոնացած լինեն փաստերի, և ոչ՝ «դավադրության տեսությունների վրա»: