Աղետի պատճառով Օնի քաղաքում 400 բաժանորդի ջուր չի մատակարարվում
Աղետի պատճառով Օնի քաղաքում 400 բաժանորդի ջուր չի մատակարարվում

Աղետի հետևանքով Օնիի մունիցիպալիտետում խնդիր է ստեղծվել նաև ջրամատակարարման առումով: Օնի քաղաքում դադարեցված է 400 բաժանորդի ջրամատակարարումը:

Խափանման պատճառ է դարձել կենտրոնական մայրուղու վնասվելը: Օնիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Լևան Շերազադաշվիլու փոխանցմամբ, մինչև ջրամատակարարման վերականգնումը, ջրամատակարարող ընկերության ներկայացուցիչները բաժանորդներին խմելու ջուր կփոխանցեն անձամբ:

Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի փոխանցմամբ, Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ: Վնասվել է 10 կամուրջ, վնասվել է կենտրոնական մայրուղու երեք հատված: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: