Սոզար Սուբարին հայտարարում է, որ աղետի գոտուց դուրս կբերվի բնակչության մի մասը
Սոզար Սուբարին հայտարարում է, որ աղետի գոտուց դուրս կբերվի բնակչության մի մասը

Շրջանային հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարիի հայտարարությամբ, ուղղաթիռի միջոցով ուսումնասիրել են Օնիի մունիցիպալիտետի տարածքը և աղետի հետևանքով արտաքին աշխարհից կտրված մարդկանց մի մասին դուրս կբերեն:

Նրա խոսքով, բնակչության մեծ մասն ստիպված չի լինի լքել բնակության վայրը, քանի որ արդեն վերականգնվում են կամջուրները և ճանապարհի հատվածները:

«Մենք ուսումնասիրեցինք և այժմ գնում ենք, որպեսզի բնակչության մի մասին դուրս բերենք աղետի գոտուց: Բնակչության մեծ մասն ստիպված չի լինի լքել բնակության վայրը, քանի որ արդեն վերականգնվում են կամջուրները և ճանապարհի հատվածները»,- հայտարարել է Սուբարին:

Բացի այդ, Սուբարիի մեկնաբանմամբ, աղետի գոտում գտնվող մարդկանցից ստացել են տեղեկություն դեղորայքի անհրաժեշտության մասին, որը նրանց կուղարկվի: