Ռաճայում, առատ տեղումների հետևանքով էլեկտրահաղորդման գծի վնասվելու պատճառով մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Ռաճայում, առատ տեղումների հետևանքով էլեկտրահաղորդման գծի վնասվելու պատճառով մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Էներգո-պրո-Ջորջիայի փոխանցմամբ, Օնիի շրջանում առատ տեղումների պատճառով վարարած Ռիոնի գետը տարել է բարձր լարման 35 կվտ էլեկտրահաղորդման գծի երեք հենարան:

Նշվածի պատճառով, սահմանափակվել է Ուծերա, Շովի, Ղեբի, Գլոլա և հարակից գյուղերի էլեկտրամատակարարումը:

Ընկերությունում հայտարարում են, որ Օնի քաղաքը մատակարարվում է էլեկտրաէներգիայով:

Վարարած գետը վնասել է նաև ճանապարհի երթևեկելի մասը, համապատասխանաբար, մինչև վնասված վայր դեռևս չեն կարողանում հասնել Էներգո-պրո-Ջորջիայի ներկայացուցիչները: