Աֆղանստանում գտնվող վրացի 10 զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Կայուն աջկցություն առաքելությունում» գտնվող Վրաստանի պաշտպանության ուժերի 10 զինծառայողներին, որոնց մոտ 28 զինծառայողի հետ միասին ախտորոշվել էր կորոնավիրուս, Գերմանիայի օդային ուժերի ռազմական ինքնաթիռի հատուկ չվերթով փոխադրել են հայրենիք:
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վարակված զինվորականների Վրաստան տեղափոխումն իրականացվել է ՆԱՏՕ-ի հրամանատարության որոշմամբ, երկու փուլով, հուլիսի 10-ին և այսօր:
Նրանց փոխանցմամբ, հուլիսի 10-ին տեղափոխված 28 զինծառայողից 8-ն ապաքինվել է և լքել բժշկական հաստատությունը:
«Մնացած զինվորականների առողջական վիճակը բավարար է: Վարակն ընթանում է առանց բարդությունների, իսկ վարակման աղբյուրը կապված է նույն «կլաստերի»՝ տեղի աֆղանցի անձնակազմի հետ:
Նախքան Վրաստան վերադառնալը, զինվորականները գտնվում էին հատուկ մեկուսացման տարածքներում և համապատասխանաբար, պաշտպանության նախարարության հայտարարությամբ, առաքելության վրաց այլ զինծառայողներին վիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում:
Ռազմական զինծառայողները համապատասխան բուժօգնություն կստանան պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալում: Ինչ վերաբերում է մնացած զինվորականներին, նրանք Վրաստան վերադառնալուց հետո, կանխարգելման նպատակով, կանցնեն համապատասխան 14-օրյա կարանտին»,- հայտարարում են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: