Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված 97 նոր դեպք է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, Covid-19- ից ապաքինվել է 30 մարդ, մահացել՝ մեկը: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, համապատասխան տվյալները տարածվում է կառավարության օպերատիվ շտաբի կողմից:
Ադրբեջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 2 519 դեպք, որից 1650-ն ապաքինվել է, մահացել 32-ը :
Ներկայումս կորոնավիրուսով վարակված 837 մարդ շարունակում է բուժվել հիվանդանոցներում: Դրանցից 33-ի վիճակը ծանր է: