Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք, իսկ մահացել՝ երեք վարակակիր
Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 136 նոր դեպք, մահացել՝ երեք վարակակիր, իսկ ապաքինվել՝ 71 անձ:
Հապատասխան տեղեկությունը տարածում է «Թրենդ» գործակալությունը՝ հիմնվելով Ադրբեջանի կառավարության ենթակայության ներքո գործող օպերատիվ շտաբի տվյալների վրա:
Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 3 274, որից 2 015-ը՝ ապաքինված, 39-ը՝ մահվան ելքով:
Այս պահին, հատուկ հիվանդանոցներում բուժում է ստանում 1 220 վարակակիր, որոնցից 43-ի վիճակը գնահատվում է ծանր:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան