Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, մահացել է երկու մարդ

Ադրբեջանում վերջին մեկ օրում արձանագրվել է «կովիդ 19»-ի 97 նոր դեպք, մահացել է երկու մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է տեղական մամուլը:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, համավարակի տարածումից առ այսօր երկրում արձանագրվել է վարակման 40 788 դեպք, այստեղից մահացել է 598 մարդ: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց քանակը կազմում է 38 587: