Ադրբեջանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսի 191 դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Ադրբեջանի օպերատիվ շտաբը:
Բաքվում ասում են, որ վերջին 24 ժամում առողջացել է 125 մարդ, երկուսը մահացել են: Համավարակի սկսվելուց առ այսօր Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4700 դեպք, 3000 մարդ արդեն առողջացել է:
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում վարակից մահացել է 56 մարդ: Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 1700 քաղաքացի: