Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 7 պացինետ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ: Համապատասխան տվյալները հրապարակում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:
Բացի այդ, շտաբի հաղորդմամբ, վերջին օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում ապաքինվել է 228 պացիենտ:
Համավարակի տարածումից մինչ օրս Ադրբեջանում արձանագրված է կորոնավիրուսի 49 959 դեպք, այդ թվում ապաքինվել է 41 279 պացիենտ, մահացել է 671 մարդ:
Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 8 009: