Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 187 նոր դեպք
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 187 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսը հաստատվել է 2 187 մարդու մոտ: Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 634 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է 29 մարդ: Տեղեկությունը տարածում է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:

Համավարակի սկզբից մինչ օրս, Ադրբեջանում հաշվառված է 95 281 վարակված: Ապաքինվել է 64 475 պացիենտ, մահացել է 1 160 մարդ:

Ներկայումս երկրում կա վարակի 29 646 ակտիվ դեպք: