Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք
Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 379 նոր դեպք, մահացել՝ երկու վարակակիր և ապաքինվել՝ 153 պացիենտ: Տեղեկությունն այս մասին հաղորդում է «Տրենդի» գործակալությունը:

Հունիսի 6-ի դրությամբ, Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է «Կովիդ 19»-ի 7 239 դեպք, մահացել՝ 84 անձ, իսկ ապաքինվել՝ 4 024 վարակակիր:

Այս պահին տարբեր հիվանդանոցներըում բուժում է ստանում 3 131 վարակակիր, որից 72-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Կորոնավիրուսի տարածման թվաճի պատճառով, Ադրբեջանի իշխանությունը կրկին կարանտին է հայտարարել Բաքվում և մի շարք այլ քաղաքներում:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան