Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 647 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է ադրբեջանական մամուլը, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:
Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 44 964 մարդու մոտ, այստեղից ապաքինվել է 40 037 պացիենտ, մահացել է 626 մարդ:
Անցած օրու ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում «կովիդ 19»-ից մահացել է երեք մարդ, ապաքինվել է 134 պացիենտ: Այս պահին Ադրբեջանում գրանցվում է կորոնավիրուսային վարակի 4 301 ակտիվ դեպք:
Վերջին մեկ օրում երկրում թեստավորվել է 9 089 մարդ: