Ադրբեջանում գրանցվել է «կովիդ 19»-ի 4 356 նոր դեպք: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները: Վերջին 24 ժամվա ընթացքում «կովիդ 19»-ից ապաքինվել է 2 517 պացիենտ, մահացել է 39 մարդ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում արձանագրվել է վարակման 146 679 դեպք, այդ թվում ապաքինվել է 88 497 հիվանդ, մահացել է 1 632 հիվանդ:
Ադրբեջանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 56 550-ի: