Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային քանակ, 1015 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ
Ադրբեջանում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային քանակ, 1015 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի տվյալներին:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից ապաքինվել է 483 պացիենտ: Այս պահին ամբողջ երկրում բուժվում է 10 636 վարակված:
Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է «կովիդ 19»-ի 42 516 դեպք, այդ թվում մահացել է ՝ 708 պացիենտ: