Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, մահացել է 9 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, մահացել է իննը պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:
Միևնույն ժամանակ, շտաբի տվյալներով, մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 283 մարդ:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 51 149 դեպք, այդ թվում ապաքինվել է 41 693 պացիենտ, մահացել է 688 մարդ:
Ներկայումս երկրում կա կորոնավիրուսի 8 768 ակտիվ դեպք: