Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 65 նոր դեպք, ապաքինվել է 89 վարակակիր, մահացել` 2 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 335 741 դեպք, որտեղից ապաքինվել է 329 959 պացիենտ, իսկ մահացածների թիվը հասել է 4 967-ի:
Այս պահի դրությամբ, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 815: