Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք, մահացել է 41 պացիենտ
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք, մահացել է 41 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 426 նոր դեպք, մահացել է 41 պացիենտ: Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի տվյալներին:

Միևնույն ժամանակ, ըստ շտաբի տվյալների, օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 995 հիվանդ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսի 125 602 դեպք, այդ թվում ապաքինվել է 76 897 հիվանդ, մահացել է 1 433 վարակված:

Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը հասնում է 47 272-ի: