Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք:
Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսից բուժվել է 41 մարդ: Ապրիլի 23-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել ընդհանուր 1548 մարդու մոտ, ապաքինվել է 948 անձ, մահացել՝ 20-ը:
Առանձնահատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժում է ստանում 580 մարդ: