Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 284 նոր դեպք, մահացել է 10 մարդ
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 284 նոր դեպք, ապաքինվել է 545 պացիենտ, մահացել է 10 մարդ:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը:
Մայիսի 25-ի տվյալներով, Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը կազմում է 6 340:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 332 894 դեպք, որտեղից ապաքինվել է 321 677 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 877-ի:
Բացի այդ, պատվաստումների մեկնարկից հետո երկրի մասշտաբով պատվաստվել է 2 021 371 քաղաքացի: Այստեղից պատվաստման մեկ դեղաչափը ներարկել է 1 158 631 քաղաքացի, իսկ երկու դեղաչափով պատվաստվել է 862 740 քաղաքացի: