Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ: Համապատասխան տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործող օպերատիվ շտաբի տվյալներին:

Միաժամանակ, ըստ շտաբի տվյալների, վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 64 պացիենտ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 42 381 դեպք, այդ թվում ապաքինվել է 39 468 մարդ, մահացել է 612 վարակված:

Ներկայումս երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը կազմում է 2 330: