Անցած մեկ օրում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 230 նոր դեպք: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հիմնվելով երկրի օպերատիվ շտաբի վրա: Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում «կովիդ 19»-ից մահացել է մեկ հիվանդ:
Համավարակի բռնկումից ի վեր Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 41 982 դեպք, մահացել է 609 մարդ:
Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսից ապաքինվել է 122 մարդ, և բուժվածների ընդհանուր թիվը հասնում է 39 357-ի:
Ներկայումս Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի ավելի քան 2000 դեպք կա:
Անցած օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսի վրա կատարվել է ավելի քան 7 000 թեստ: