Ադրբեջանում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 219 նոր դեպք, ապաքինվել է 717 պացիենտ, իսկ մահացածների թիվն աճել է ինով: Տեղեկատվությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:
Մայիսի 23-ի դրությամբ, երկրում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 6 886:
Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 332 454 դեպք, որտեղից ապաքինվել է 320 708 պացիենտ, մահացել է 4 860 մարդ:
Միևնույն ժամանակ, պատվաստումների մեկնարկից ի վեր, երկրի ամբողջ տարածքում պատվաստվել է 1 966 699 քաղաքացի: Այստեղից պատվաստանյութի մեկ դեղաչափը ներարկել է 1 134 376 քաղաքացի, իսկ երկու դեղաչափով պատվաստվել է 852 593 քաղաքացի: