Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 169 նոր դեպք, ապաքինվել է 92 վարակակիր
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 169 նոր դեպք, ապաքինվել է 92 վարակակիր

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 169 նոր դեպք, ապաքինվել է 92 վարակակիր, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում կատարվել է 9 093 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 337 970 դեպք, որտեղից ապաքինվել է 331 112 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 990-ի: Այս պահին երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է՝ 1 868: