Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 164 նոր դեպք, ապաքինվել է 419 վարակակիր, մահացել` 7 մարդ:

Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:

Բացի այդ, վերջին 24 ժամում անցկացվել է 7 004 թեստ:

Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 333 723 դեպք, որտեղից ապաքինվել է 323 617 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 903-ի:

Այս պահին Ադրբեջանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը կազմում է 5 203: