Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 153 նոր դեպք, ապաքինվել է 355 պացիենտ, մահացել է վեց կովիդ վարակված պացիենտ:
Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի տվյալներին:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 6 330 թեստ:
Համավարակի սկզբից ի վեր, Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 219 դեպք, որտեղից ապաքինվել է 223 315 հիվանդ, մահացել է 3 132 վարակված: Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 3 772 է: