Վերջին 24 ժամում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 191 պացիենտ, մահացել է երկու վարակված:
Համապատասխան տեղեկությունը տարածում է տեղական մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը:
Բացի այդ, վերջին 24 ժամում երկրի մասշտաբով կատարվել է 7 631 թեստ:
Համավարակի տարածումից մինչ օրս, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 232 337 մարդ, այստեղից բուժվել է 226 951 վարակված, մահացել է 3 185 պացիենտ:
Այս պահին, երկրում վարակի ակտիվ դեպքերի թիվը կազմում է ՝ 2 201: