Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 329 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 138 նոր դեպք, ապաքինվել է 329 վարակակիր, մահացել է հինգ պացիենտ:
Տվյալները տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի նախարարների կաբինետին կից գործառնական շտաբի վրա:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 6 133 թեստ:
Համավարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի 230 907 դեպք, որտեղից ապաքինվել է 224 760 հիվանդ, մահացել է 3 153 վարակված: