Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 117 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները ՝ հիմնվելով Առողջապահության նախարարության օպերատիվ շտաբի վրա:
Այս պահին Ադրբեջանում բուժումը շարունակում է 2 544 վարակված հիվանդ:
Համավարակի տարածումից ի վեր, Ադրբեջանում գրանցվել է «կովիդ 19»-ի 234 537 հաստատված դեպք, որտեղից մահացել է 3 200 մարդ: