Ավարտվել է հրդեհի հետևանքով զոհվածների դիակների փորձաքննությունը և պարզված է նրանց ինքնությունը. ՆԳՆ
Այս փուլում, դեպքի վայրը ուսումնասիրում են փորձագետ-քրեագետները և հետախույզները, վերցվում են նմուշներ,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում: Գերատեսչության տեղեկությամբ, դիակները արդեն ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության և պարզվել է նրանցից բոլորի ինքնությունը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հարցաքննություն և քննչական այլ գործողություններ:
Բաթումիի հրդեհի զոհերի պատճառով, նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:
Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:
Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:
Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին: