Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, ապաքինվել է 380 պացիենտ
Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք: Տարածաշրջանում գործող վեց կովիդ կենտրոններում ընդհանուր առմամբ բուժվում է 252 պացիենտ, որից 30-ի վիճակը ծանր է:
Ռուխիի կլինիկայում բուժվում է 95 կովիդ վարակված պացիենտ, այդ թվում ծանր է 5 պացիենտի վիճակը:
Փոթի հոսպիտալում բուժվում է 40 կովիդ վարակված պացիենտ, այստեղից ծանր է 7-ի վիճակը: Սենակիի «Սենամեդ» կլինիկայում գտնվում է 40 հիվանդ, այստեղից ծանր է 11 պացիենտի վիճակը:
Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոցում մնում է 23 վարակված, այստեղից ծանր է հինգի վիճակը:
Աբաշայի «Էվեքս» կլինիկայում բուժվում է 16 հիվանդ, իսկ Սենակիի «Լազիկա Մեդ» կլինիկայում մնում է 38 կովիդ վարակված, ծանր է երկու հիվանդի վիճակը:
Վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 380 վարակված:
Տարածաշրջանի կարանտինային գոտիներում մնում է 37 մարդ:
Ռուխիի կլինիկայում մահացել է մեկ վարակված, 72-ամյա կին: