Ընդդիմությունը դեռ հնարավորություն ունի մասնակցելու խորհրդարանական կյանքին. Դավիթ Սերգիենկո
Եթե պատահի, որ խորհրդարանում ընդդիմություն չի լինի, դա իսկապես չի լինի լավ ու նորմալ իրավիճակ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» Սաբուրթալոյի մեծամասնական թեկնածու Դավիթ Սերգիենկոն:
Ըստ նրա, «այսօր ընդդիմությունն արդեն կորցրել է երկրորդ փուլում մեծամասնական ընտրություններում հաղթելու հնարավորությունը»:
«Մնում է համամասնական ցուցակներով հնարավորությունը և եթե այս բանակցություններում համաձայնություն ձեռք բերվի, ապա ընդդիմությունը դեռ հնարավորություն ունի մասնակցելու խորհրդարանական կյանքին»,- հայտարարել է Սերգեենկոն: